«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Վտանգավոր «քարտեզագրում»

Վտանգավոր «քարտեզագրում»
23.04.2026 | 17:20

Ադրբեջանի քաղաքացիներն արդեն օֆիցիալ, օնլայն կարող են հողատարածքներ և տներ գնել Հայաստանում։

Ինչ եք կարծում, որքա՞ն կարժենա մի ամբողջ գյուղ գնելը։

Ավելին ասեմ, Սյունիքի մարզում մի քանի տարի առաջ իրականացվել է հետազոտություն, որի շրջանակում ամբողջությամբ քարտեզագրվել է, թե որտեղ ինչքան հող կա, որն է մշակվում, որը՝ չէ, որի տերն է Հայաստանում, որի տերը՝ դրսում, որն է վարձով տրված, որը՝ չէ։

Որ տներն են ազատ, տերերը էստեղ են, թե ոչ։ Էլի խառը բաներ։

Մի խոսքով, դա արդեն միջազգային «ինչ-որ» կազմակերպության պատվերով ու տեղական ՀԿ-ի աջակցությամբ գեղեցիկ արվել և ուղարկվել է պատվիրատուին։

Սա ինձ լուրջ անհանգստացնում է։ Իսկ ձե՞զ։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 8222

Մեկնաբանություններ